Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դուք, կարևորը, ծիրան հուպ տվեք. Արմեն Հակոբյան

Դուք, կարևորը, ծիրան հուպ տվեք. Արմեն Հակոբյան
30.06.2022 | 07:26

Ակնհայտ է, որ հետնոյեմբերյան Հայաստանում հիմնական գործիչները հետևողականորեն խուսափել են քաղաքացիական պատերազմ ասվածից։ Խուսափել են նույնքան հետևողականորեն, որքան հետևողականորեն փաշինական հայատյաց ռեժիմը ջանքեր է գործադրել նման մի բան հրահրելու համար։ Խուսափելն, իհարկե, ունի պատճառաբանված բացատրություններ։

Բայց, մյուս կողմից, վաղը-մյուս օրը Հայաստան չի լինելու, արդե՝ն համարյա չկա։ Հեռանկար, որը զրոյացնում է «միայն քաղաքական պայքար տանելու», առհասարակ, որևէ պայքար տանելու իմաստներն ու հիմնավորումները։
Դուք, կարևորը, ծիրան հուպ տվեք:

Դիտվել է՝ 12897

Մեկնաբանություններ